Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եւրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2010 20:49

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (կանաչների խմբակցություն, Ֆրանսիա) եւ Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցություն, Ֆրանսիա) գլխավորած պատվիրակությանը: Նախարար Նալբանդյանը ողջունեց հյուրերին եւ կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց  Եւրոպական խորհրդարանի պատվիրակության այցելությունների կարեւորությունը Հայաստան, առավել եւս՝ Արցախ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ առկա իրողություններին, խնդիրներին եւ դրանց լուծման իրատեսական հեռանկարներին։ Եւրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային այլ հարցեր:

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply