Պապը, քեռին եւ քեռու ընկերը պարբերաբար բռնաբարել են 3 տարեկան տղա երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 20:34

Թուրքիայում հերթական զազրելի դեպքն է բացահայտվել։ Մանկահասակ երեխային, սկսած 3 տարեկանից, պարբերաբար բռնաբարել են պապը, քեռին եւ քեռու ընկերը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ այս խայտառակ պատմությունը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նախորդ տարի Ստամբուլի դպրոցներից մեկում 8 տարեկան տղա երեխային բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված 55-ամյա հավաքարարի ԴՆԹ-ի անալիզներն են ստուգել: Փորձաքննությունը հայտնաբերել է 3 այլ անձանց ԴՆԹ-ի նմուշներ, որոնցից ոչ մեկը չեն պատկանել դպրոցի հավաքարարին։
Այդ ընթացքում, երեխայի մոր խիղճը, վերջապես, արթնացել է եւ նա կատարվածի մասին հայտնել է իրավապահներին, նշելով, որ հավաքարարը մեղավոր չէ։ Երեխայի մոր տված ցուցմունքների համաձայն՝ իր երեխային 3 տարեկանից սկսած բռնաբարել են պապը, քեռին եւ քեռու ընկերը։
10 ամիս կալանքի տակ գտնված հավաքարարն ազատ է արձակվել, որից հետո քրեական գործ է հարուցվել երեխայի պապու, քեռու եւ քեռու ընկերոջ նկատմամբ։
Իսկ 8-ամյա տղան ուղարկվել է մանկատուն։
news.am
Դիտվել է 2247 անգամ: