Հայաստանի ԱԱԾ-ն Թունա Բեքլեւիչին եւ մյուս թուրք գործիչներին «առաջարկել» է լքել Հայաստանը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 29, 2010 19:09

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկել է «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլեւիչին եւ նրա հետ Հայաստան ժամանած անձանց լքել Հայաստանը: Այդ մասին  հայտնեց Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: Թուրք գործիչներին հայտնել են, որ իրենց վարքագիծն անընդունել է: Նրանք առաջիկա ժամերին կլքեն Հայաստանը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահին եւ նրա տեղակալ Բարյբարս Օրսեքին հրավիրել էին ԱԱԾ՝ պարզաբանումներ տալու մամուլի ասուլիսում իր արած հայտարարությունների կապակցությամբ: Թունա Բեքլեւիչն ու Բայբարս Օրսեքը հայտարարել էին, թե հատել են հայ-թուրքական սահմանը, որի կապակցությամբ նրանք հրավիրվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու»:

Հիշեցնենք,որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան: Այնուհետ, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:

Այսօր, սակայն, թուրք գործիչները, ասուլիսում պնդել են, որ հատել են հայ-թուրքական սահմանը, եւ ռուս սահմանապահները դա շատ լավ գիտեն:

news.am

Դիտվել է 1767 անգամ:
Print Friendly

Leave a Reply