Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրություններ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 29, 2010 18:52

Հոկտեմբերի 28-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնեւի գրասենյակում տեղի են ունեցել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները:

Ենթակոմիտեում թափուր քսան տեղի համար փորձագետների թեկնածություններ էին ներկայացրել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության անդամ երեսունմեկ պետություն: Ենթակոմիտեում Հայաստանը ներկայացրել էր քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ, խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելյանի թեկնածությունը:

Ընտրությունների արդյունքում Արման Դանիելյանը ընտրվեց ենթակոմիտեի անդամ` չորս տարի ժամկետով:

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ նախատեսված ՄԱԿ-ի կարեւորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply