Գիտնականները կարող են կարդալ մարդկային միտքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2010 17:00

Կալիֆորնիայի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտողները մարդկային միտքը և երազները վերծանելու `էլեկտրոնային ձայնագրության  մեթոդ են հայտնաբերել: Այս մասին հրապարակվել է Nature ամսագրում: Գիտնականները հաստատել են , որ ուղեղի առանձին  բջիջները կամ  նեյրոնները ասոցացվում են որոշակի առարկաների կամ կերպարների հետ: Այսինքն`ինչ-ինչ նեյրոնի ակտիվացումը  օգնում է կարդալ մարդկային միտքը: Գիտնականները առանձնացրել են նեյրոններ, որոնք պատասխանատու են այս կամ այն կերպարի կամ հասկացության համար:

Սակայն այս մեթոդը  խնդրահարույց է, քանի որ ակտիվ նեյրոնների դիտարկման համար անհրաժեշտ է ուղեղում վիրաբուժական  մեթոդով տեղադրել հատուկ էլեկտրոդներ: Ամսագիրը ընդգծում է, որ ուսումնասիրությունները կատարվել են էպիլեպսիայով տառապող մարդկանց վրա, որոնց ուղեղում էլեկտրոդներ են փոխպատվաստվել`էպիլեպսիայի հսկողության և բուժման համար: Այդուհանդերձ` գիտնական Սերֆի կարծիքով`զգայական տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ կարելի է ուղեղը ուսումնասիրել` առանց վիրահատական միջամտության:

Իսկ Կարնեգիի համալսարանի մասնագետները մշակել են մեթոդ, որի օգնությամբ կարողացել են կարդալ պարզ մտքերը. ինչ առարկայի մասին տվյալ պահին մտածում է մարդը` «միանում է» ուղեղի տվյալ հատվածը, ինչը դրսևորվում է տոնոգրամմայում:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply