ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2010 16:35

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ որպես ԱԺ նախագահ պատրաստակամություն հայտնեց աջակցել խթանելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եւ այս ուղղությամբ կատարված կարեւոր քայլ համարեց Երեւանի ու Մոնրեալի միջեւ առկա ջերմ հարաբերությունները: Նա համոզմունք հայտնեց, որ քույր քաղաքների միջեւ հաստատված փոխգործակցությունը իր ուրույն դերակատարությունը կունենա երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոնրեալի քաղաքապետը կարեւոր համարեց երկկողմ շփումների ակտիվացումը, մշակութային եւ կրոնական զբոսաշրջության զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Պարոն Թրեմբլեյը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Կանադա պաշտոնական այց կատարելու Կանադայի խորհրդարանի նախագահի հրավերը:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply