Ինտերնետը Էվերեստում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 15:57
Հեռահաղորդակցության մասնավոր` Ncell ընկերությունը Էվերեստը ապահովեց ինտերնետային կապով: Սա առաջին դեպքն էր աշխարհում, երբ անլար ինտերնետային սարքը տեղակայվեց Հիմալայների ամենաբարձր լեռան գագաթին: “.«Էվերեստի զառիվայրում`լեռնագնացների ճամբարում, ծովի մակերևույթից 5300 մետր բարձրության վրա, տեղադրվել է արագ ձևաչափի ինտերնետային անլար սարքավորումը: Այս բարձրության վրա կապն ավելի արագ կիրականացվի, այն հասանելի կդառնա թե Նեպալի ողջ բնակչության, թե Էվերեստի լեռնագնացների համար: Այսօր ստացվել է առաջին տեսաազդանշանը»,- ուրբաթ Կատմանդուում հայտարարել է Ncell ընկերության ղեկավարը: Նրա խոսքով` իր ընկերության սարքավորումները լեռնագնացներին թույլ կտան ազատ օգտվել ինտերնետային համաշխարհային սարդոստայնից մոլորակի ամենաբարձր գագաթում, Էվերեստից ուղարկել տեսանյութեր և հաղորդակցվել ընկերների հետ ինտերնետի միջոցով ավելի էժան գնացուցակով` արբանյակային հեռախոսների գնացուցակի համեմատությամբ:
Ներկայումս հեռահաղորդակցական կապը գործում է Նեպալի տարածքի մեկ երրորդ մասում միայն: Ncell, ընկերությունը` Նեպալի ներդրողների հետ համատեղ, 2011 թվականին նախատեսում է ծախսել 100 միլիոն դոլար` երկրի այս շրջաններում հեռահաղորդակցական ցանցի ծառայությունները ընդլայնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
