Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադան արտացոլում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Բուլղարիայի և Սերբիայի ներկայացուցիչների առանձնահատկությունները
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 16:04
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց նախորդ վեց շաբաթներին անցկացված Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադայի հաղթողների անունները:
Այս տարվա մրցույթին ներկայացված երկրների շարքում էին Ռուսաստանը, Ուկրաինան, Հորդանանը, Բուլղարիան եւ Սերբիան: Ավելի քան 200 մրցակիցներից 132-ը հայաստանյան համալսարաններից էինª ներկայացնող հետեւյալ կրթական հաստատություններըª Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ) եւ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա, Ինֆորմատիկայի Հայաստանի պետական քոլեջ, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը: Արտասահմանցի մասնակիցները ներկայացնում էին հետեւյալ ուսումնական հաստատություններըª Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ (ՄԷՏԻ), Սանկտ-Պետերբուրգի էլեկտրատեխնիկական համալսարան, Ինֆորմացիոն տեխնոլո•իաների Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան, Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան, Հորդանանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարան, Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարան, Նիսի համալսարան եւ Սերբիայի համալսարան: Տասը լավագույններն արժանացան մրցանակի: Հաղթողների ցանկը ներկայացված է ստորեւ:
Օլիմպիադան բացահայտում է տարածաշրջանի մինչեւ 30 տարեկան պայծառ եւ տաղանդավոր ճարտարագետներին, որը ցույց է տալիս աճող զարգացումը եւ ուշադրությունը սեւեռում Հայաստանում միկրոէլեկտրոնային նախագծման վրա: 2010թ. օլիմպիադայի թեմաներն ընդգրկում էինª թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:
Օլիմպիադան անցկացվեց 2 փուլով: Առաջին փուլը, որն անց էր կացվում ստուգարքի ձեւով, Խարկովում տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, Մոսկվայումª հոկտեմբերի 9-ին, Գյումրիումª հոկտեմբերի 10-ին, Նիսում եւ Սերբիայումª հոկտեմբերի 7-ին, Սանկտ-Պետերբուրգումª հոկտեմբերի 8-ին եւ Երեւանում` սեպտեմբերի 18-ին: Լավա•ույն մրցակիցներն անցան երկրորդ փուլ, որտեղ մասնակիցներին ներկայացվեցին ինքնատիպ լուծումներ պահանջող խնդիրներ: Առաջին փուլի ավելի քան 200 մասնակիցներից միայն 50-ը անցան երկրորդ փուլ, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին, Երեւանում, Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում: Այս 50 ուսանողներից 3-ը Գյումրիից էին, 2-ըª Մոսկվայից, 1-ըª Սանկտ-Պետերբուրգից, 2-ըª Հորդանանից եւ 1-ըª Սերբիայից:
Օլիմպիադայի գլխավոր հովանավորներն են Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օլիմպիադայի հովանավորներն ենª ԱՄՆ ՄԶԳ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (CAPS) ծրագիր, Մայքրոսոֆթ ԱրԷյ, Յունիքոմփ ՓԲԸ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Արմինկո ՓԲԸ, Վիասֆեր տեխնոպարկ ՓԲԸ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Հայաստանի գործարարների (գործատուների) եւ արդյունաբերողների միություն, ԱՌԿԱ գործակալություն, Երկիր Մեդիա հեռուստաընկերություն, Մեդիասթայլ հոլդինգ, Դելովոյ էքսպրես շաբաթաթերթ, ԷԿՈնոմիկա ամսագիր, ՙ168 ժամ՚ օրաթերթ եւ Հայաստանի հանրային ռադիո:
Հոկտեմբերի 29-ին Երեւանի կամերային երաժշտության տանը Սինոփսիսը երեկոյան ընդունելություն կազմակերպեց Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադայի հաղթողների համար: Հաղթողներն ենª
1-ին կարգ (Notebook Յունիքոմփ ՓԲԸ-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից) ՀՊՃՀ, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Օսիպյան Հասմիկին
2-րդ կարգ (300 000 դրամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից) ՀՊՃՀ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սահակյան Տիգրանին
3-րդ կարգ (150 000 դրամ Սինոփսիսի կողմից) Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (ՀԳՏՀ) ուսանող Ակրամ Բասսամ Կամել Մալկավեին
3-րդ կարգ (150 000 դրամ Սինոփսիսի կողմից) Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ),մագիստրատուրայի ուսանող Զուբով Իգորին
Լավագույն ճարտարա•իտական լուծման համար (ԱՄՆ ՄԶԳ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (CAPS) ծրագրի կողմից) ՀՊՃՀ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գրի•որյանց Վարդանին
Ամենայուրօրինակ լուծման համար (Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի կողմից) ՀՊՃՀ մա•իստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ասլանյան Համլետին
Ամենաարդյունավետ լուծման համար (Հայաստանիգործարարների եւ արդյունաբերողների միությունի կողմից) Սանկտ-Պետերբուրգի էլեկտրատեխնիկական համալսարանի ուսանող Բարանով Անատոլիին
Ամենաստեղծագործ մոտեցման համար (Արմինկո ՓԲԸ-ի կողմից) Արքայադուստր Սումայայի տեխնոլո•իական համալսարանի ուսանող Մոհամադ Նազեմ Մոհամադ Աբու-Սադային
Լավագույն արդյունք – Գյումրիից մասնակցին (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից) Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի Համակարգչային ճարտարագիտություն բաժնի շրջանավարտ Աթոյան Հովհաննեսին
Լավագույն արդյունք – Սերբիայից մասնակցին (ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից) Նիսի համալսարանի ուսանող Պետկովիչ Միլոշին
ՙՄիկրոէլեկտրոնկիայի հայաստանյան միջազգային հինգերորդ ամենամյա օլիմպիադան տարածաշրջանի եզակի իրադարձություն է: Հայաստանի լավագույն ճարտարագետներին ի հայտ բերելուն եւ եկող սերնդի հայ ճարտարագետներին ոգեւորելու կոչված այս ձեռնարկը բարձր արժեք եւ հեղինակություն է վայելում նաեւ տարածաշրջանում՚, – ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն եւ Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: – ՙԱյս տարի օլիմպիադային մասնակցելու համար երեք տարբեր երկրներից Երեւան ժամանող մասնակիցներին ողջունելովª կարող ենք բարձր տեխնոլոգիաների տնտեսության բնագավառում Հայաստանը տարածաշրջանային կենտրոն դառնալու նախնական տենդենցներ տեսել՚:
ՙԵս ուրախ եմ, որ օլիմպիադան արագընթացք է վերցրել եւ միջազ•ային է դարձել՚, – ասում է օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ ՙՄիկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակար•եր՚ միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, ՀՀ Գիտության վաստակավոր •ործիչ պրոֆ. Վազ•են Մելիքյանը: – ՙՏարեցտարի այն ընդլայնում է իր շրջանակներն ինչպես աշխարհա•րորեն, այնպես էլ մասնակիցների •իտելիքների մակարդակի առումով: Դա նշանակում է, որ օլիմպիադան ծառայում է իր նպատակին՚:
ՙՄիկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադան մեզ մեծ հնարավորություն է տալիս ոչ միայն մրցել մեր համակուրսեցիների, այն նաեւ այլ երկրների մասնակիցների հետ՚, – ասում է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մասնագիտացման մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Համլետ Ասլանյանը: – ՙԱյսպիսի մրցույթի մասնակցելը մեզ օ•նում է գնահատել սեփական գիտելիքները, միկրոէլեկտրոնիկայի նախագծման բնագավառում մեր ուժերը չափել եւ գտնել զարգացնելու ենթակա թույլ կողմերը՚:
Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա օլիմպիադայի մասին
Միկրոէլեկտրոնիկայի առաջին օլիմպիադան անցկացվել է 2006թ. 22-26-ը: Առաջին փուլին մասնացել է 82 հոգի, ոնոցից 32-ն անցել է երկրորդ փուլ: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա երկրորդ օլիմպիադան անցկացվել է 2007թ. սեպտեմբերի 18-26-ը: Առաջին փուլի 118 մասնակիցներից երկրորդ փուլ է անցել 48-ը: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա երրորդ օլիմպիադան անցկացվել է 2008թ. սեպտեմբերի 16-25-ը: Առաջին փուլի 115 մասնակցից (որոնցից 15-ը Գյումրիից էր) 32-ը անցավ երկրորդ փուլ: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա չորրորդ օլիմպիադան անցկացվեց 2009թ. սեպտեմբերի 4-30-ը: Առաջին փուլի 118 մասնակցից (որոնցից 10-ը Ռուսաստռանից, 27-ը Ուկրաինայից եւ 11-ը Գյումրիից) 47-ն անցավ երկրորդ փուլ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա օլիմպիադայի կայքէջª http://www.microolymp.am:






Facebook
Tweet This
Email This Post
