Գրեթե 2 հազար Chevrolet Niva հետ է կանչվում` արգելակային համակարգի վակուումային ուժեղացուցիչների անսարքության պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2010 15:24

GM- ԱվտոՎԱԶ» ընկերությունը ստուգում է հոկտեմբերի 6-ից 18-ը բեռնված` Chevrolet Niva-ների ստուգումը, որոնցում կարող են լինել մեքենաներ, որոնց արգելակային համակարգի վակուումային ուժեղացուցիչները կարող են  անսարք լինել: Նախնական ծանուցմամբ` հետ են կանչվում գրեթե 2 հազար Chevrolet Niva ավտոմեքենաներ: Այս ավտոմեքենանան համընդհանուր  տարածում ունի Ռուսաստանում, և յուրաքանչյուր ամիս  թողարկվում է Chevrolet Niva 10-յակ մեքենա: Անվճար վերանորոգմանը վերաբերող հայտարարություններին ռուսները դժվար են հավատում: Նմանօրինակ հայտարարություն հնչել է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ յուղքամիչի թերության պատճառով հետ կանչվեց 1870 ավտոմեքենա: Chevrolet Niva-ն այն ավտոմեքենաների ցանկում է, որը կարելի է ձեռք բերել  50 հազար ռուբլի զեղչով: Մայիսից GM- ԱվտոՎԱԶ ընկերությունը ներկայացրել է այս մեքենայի բարեփոխված տարբերակը:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply