Քննարկվեցին նոյեմբերի 3-4-ը Երեւանում կայանալիք Հայաստան -ԱՄէ գործարար համաժողովի կազմակերպական հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 29, 2010 14:59

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 3-4-ը Երեւանում անցկացվելիք Հայաստան -ԱՄէ առաջին գործարար համաժողովի կազմակերպական հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը, ՀՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի փոխնախարարները, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարները:

Հայաստան- ԱՄԷ գործարար համաժողովին արաբական կողմից նախատեսվում է տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ չորս տասնյակ գործարարների մասնակցություն` ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա Քասիմիի գլխավորությամբ:

Համաժողովի նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը, համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը եւ գործարարների միջեւ ուղիղ շփումների հաստատումն է: Համաժողովի ընթացքում արաբական կողմին կներկայացվեն Հայաստանում իրականացվող եւ իրականացվելիք տնտեսական խոշոր նախագծերը, կքննարկվեն գործակցության հեռանկարները: Հյուրերը նաեւ կայցելեն մարզեր` ծանոթանալու մշակութային, զբոսաշրջային, արդյունաբերական ներուժին:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply