Անտարկտիկայում կորել է 4 ուղևոր տեղափոխող ուղղաթիռը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 14:51
4 ուղևոր տեղափոխող ուղղաթիռը անհայտ կորել է Անտարկտիկայի` «Ադելի հողեր» կոչվող տարածքում: Այդ մասին տեղեկացրել է անտարկտիկական հողերի ֆրանսիական վարչությունը: Ուղղաթիռը իրականացնում էր Ավստրալիա- Ֆրանսիական անտարկտիկական`«Դյումոն դը Յուրվիլ» հենակայան չվերթը: Որոշ ժամանակ անց օդաչուն միացրել է վթարային փարոսը: Ուղղաթիռի հետ ռադիոկապը հնարավոր չէ վերականգնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նույն պատճառով երկրորդ ուղղաթիռը չի կարողանում հասնել ռադիոփարոսի ազդանշանների վայր: Որոնումները կշարունակվեն, երբ օդերևութաբանական վիճակը կարգավորվի: Ազդանշանները արձակվում են ֆրանսիական արկտիկական հենակայանից 150 մղոն և հոսանքից քշված ուղղաթիռից 370 կմ հեռավորության վրա. իբրև հաշվանքի մարմին սպիտակ մայրցամաքի ափերն են:






Facebook
Tweet This
Email This Post
