Եվրամիության երկրների ղեկավարները քննարկում են բյուջեի կարգուկանոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2010 14:01

Եվրամիության երկրների ղեկավարները քննարկում են բյուջեի  կարգուկանոնը: Առաջին անգամ գագաթնաժողովի մասնակիցները քննարկում են մշտապես գործող մեխանիզմի անհրաժեշտությունը Նախատեսվում է, որ  Եվրագոտում թույլ կողմերի պարտքի խնդիրներ կարգավորող հիմնադրամը պետք է դադարեցնի իր գործունեությունը 2013 թվականին:

Գերմանիան և Ֆրանսիան կարծիք են հայտնել, որ այս իմաստով դեր պետք է խաղան  ոչ միայն  պետությունները, որոնք տնօրինում են հարկատուների գումարները, այլ նաև մասնավոր հատվածը: Իսկ բյուջեի կարգուկանոնը խախտողները պետք է կրեն ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն, մասնավորապես` ժամանակավորապես զրկվեն ձայնի իրավունքից: Այս մոտեցումը պահանջում է Լիսսաբոնյան համաձայնագրի հիմնարար փոփոխություններ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ասել է.«Մենք կարծում ենք, և ես պետք է պնդեմ, որ համաձայնագիրը շտկումների կարիք ունի, որոնք թույլ տան ապագայում պայքարել  եվրոն սպառնալիքի տակ դնող ճգնաժամերի դեմ: Աշխատանքի մեխանիզմներին պետք է մասնակցեն  ոչ միայն հարկատուները, այլ նաև բանկերը, հիմնադրամները, որոնք շահույթ են ստանում բարձր տոկոսանոց ներդրումներից»:

Այս իմաստով` Գերմանիան և ֆրանսիան ունեն ընդդիմախոսներ, օրինակ` Եվրահանձնաժողովի և եվրախմբերի ղեկավարները, ովքեր չեն կամենում Լիսսաբոնյան համաձայնագրին ձեռք տալ, որը դժվարությամբ է ձեռք բերվել, իսկ փոփոխությունները կհանգեցնեն երկարուձիգ տարիների աշխատանքի: Այսպես, Շվեդիայի վարչապետը կարծիք է հայտնել.«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների կիրառումը պետք է ինքնակա լինի, և դրանք պետք է լինեն տնտեսական և ոչ թե ձայնի իրավունքից զրկեն: Այս մոտեցումը մի շարք երկրների համար կհանգեցնի  խորը հիմնախնդիրների, և այդ կիրառությունը մեզանից շատ ժամանակ կխլի»:

Գագաթնաժողովում առանցքային էր ևս 1 հարց` Եվրամիության բյուջեի մեծացումը: Նախատեսված է  բյուջեի 6 տոկոսի աճ: Սակայն մի շարք երկրներ բավարար են համարում 3 տոկոսի աճը: Այսպես` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է գագաթնաժողովում.«Եվրահանձնաժողովը և Եվրախորհրդարանը կամենում են բյուջեն ավելացնել 6 տոկոսով: Ես կարծում եմ, որ դա իրականում անթույլատրելի է այն ժամանակահատվածում, երբ եվրոպական երկրները, այդ թվում` Միացյալ Թագավորությունը, հարկադրված են ոչ պարզ որոշումներ ընդունել իրենց ծախսերի կրճատման մասին»: Այս դիրքորոշումն ունեն Եվրամիության 11 անդամ- երկրներ, այդ թվում այնպիսի ծանրաքաշ երկրներ, ինչպիսիք են` Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply