Հավերժացնելով ազատամարտիկի հիշատակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 29, 2010 13:43

Նոյեմբերի 30-ին  Երևանում կանցկացվի ազատամարտիկ, «Մարտական խաչի» ասպետ Սամվել Գևորգյանի հիշատակին նվիրված հեծանվային սպորտի մրցումներ: Այս ստուգատեսը դարձել է ավանդական: Ի դեպ, ի տարբերություն նախորդ հուշամրցաշարերի, որոնք անցկացվել են մայրաքաղաքի հեծանվահրապարակում, այս անգամ ստուգատեսի մասնակիցներն ուժերը կչափեն խճուղային հեծանվավազքում: Կազմակերպիչներն այդպես են արել, որպեսզի մեր մարզիկները խճուղային մրցումների մասնակցելու փորձ ձեռք բերեն: Հուշամրցաշարում կարողություններն են փորձելու Հայաստանի բոլոր ուժեղագույն հեծանվորդները: Իսկ ստուգատեսի մեկնարկից առաջ Դավիթաշեն թաղամասում դրվելու Է ազատամարտիկի կիսանդրին:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply