ԱՄՆ հայ ընտրողները միշտ ակտիվորեն մասնակցում են երկրի ընտրություններին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 13:21
ԱՄՆ հայ համայնքը, որը հաշվվում է կես միլիոն, որոնցից ձայնի իրավունք ունեն մոտավորապես 1 միլիոնը, օժանդակում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի թեկնածուներին, անկախ կուսակցական պատկանելությունից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մեզ համար կարեւորը հայ համայնքի ու ընդհանրապես Հայաստանի շահերի պաշտպանությունն է: Նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում մենք 160 թեկնածու ունենք բոլոր նահանգներում»,- ընդգծել է Համբարյանը:
Նա նշել է նաեւ, որ ԱՄՆ հայ քաղաքացիները միշտ ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը եւ ներկայիս ընտրությունները բացառություն չեն: ,Ընտրություններին մասնակցում են ողջ Ամերիկայի համայնքի ներկայացուցիչների մոտ 75%, որոնցից 50%-ը ԱՀԴՀ անդամ ենե,- ասել է գործադիր տնօրենը:
2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես եւ Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին






Facebook
Tweet This
Email This Post
