Գարսիա Մարկեսը սկսեց խոսել ընթերցողների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2010 12:53

Հարյուր տարվա մենություն» գրքի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը ընթերցողների դատին է հանձնել իր նոր աշխատանքը: Որբաթ “Yo no vengo a decir un discurso” «Ես չեմ եկել բանավիճելու» ժողովածուն կհայտնվի Լատինական Ամերիկայի  գրախանութների վաճառասեղաններին: Գիրքը կազմված է 22 խոսքից, որոնք Գարսիան գրել է իր կյանքի տարբեր փուլերում: Սա յոթ տարիների ընթացքում 83- ամյա գրողի առաջին գիրքն է, ով արդեն երկար տարիներ տառապում է ուռուցքային հիվանդությամբ: Հրատարակիչ Քրիստոբալ Պերուն խոստանում է, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի անգլերեն և աշխարհի մյուս լեզուներով, որպեսզի ներկայանա Մարկեսի երկրպագուներին, ովքեր իսպաներեն չեն խոսում : Թարգմանությունը կօգնի մոտիկից ծանոթանալու մեծ գրողի ներքնաշխարհին:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply