Յուրօրինակ լուծում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 29, 2010 12:48
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կարևոր նշանակություն ունի: Այդ խաղի ելքը վճռորոշ կարող է դառնալ չեմպիոնության համար պայքարում: Սակայն կա մեկ խնդիր: Հայաստանի բարձրակարգ բոլոր մրցավարները որակազրկվել են: Եվ ահա, հարցը լուծվել է յուրօրինակ ձևով: Այդ հանդիպումը սպասարկելու համար հրավիրվել են իտալացի մրցավարներ: Գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Անդրեա Ռոմեոն: Նրա օգնականներն են` Անդրեա Պադովանը և Ռոբերտո Մարիա Ռոմանյոլին: «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:






Facebook
Tweet This
Email This Post
