Սերբ գեներալների գինը բարձրացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 12:26
Սերբիան հայտարարել է պարգևի տասնյակ անգամ բարձրացման մասին այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնել սերբ գեներալ Ռատկո Մլադիչին, ում միջազգային տրիբունալը 1992-1995 թթ պատերազմական հանցագործությունների համար որոնում է հայտարարել: Բելգրադը պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել և ոչ թե 1 միլիոն` Եվրամիությանը Սերբիայի սերտաճման ճանապարհին խոչընդոտը վերացնելու համար: Զուգահեռաբար`բարձրացել է Խորվաթիայի սերբերի պարագլուխ Գորան Հաջիչին որսալու գինը`250 հազարից մինչև 1 միլիոն եվրո: Ավելի վաղ` Եվրամիության արտգործնախարարները հայտարարել են, որ սերբ ազգայնական արյունարբու զորավարների ձերբակալությունը համարվում է Եվրահանրակցության մեջ Սերբիայի մուտքի կարևոր նախապայման: Եվրամիության արտգործնախարարները ընդգծել են, որ Եվրամիության երկրները պատրաստ են Սերբիային ցանկացած օգնություն ցուցաբերելու` հանցագործներին որոնելու համար, որոնք պատասխանատու են հարյուրավոր, հազարավոր խաղաղ բնակիչների արյան համար, իսկ նրանց դեմ դատական գործընթացը կդառնա համագործակցության համար Բելգրադի տրամադրվածության լավագույն ապացույց:






Facebook
Tweet This
Email This Post
