Կողոպտել է գերեզմանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2010 12:12

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով  բերման են ենթարկել 1966 թ. ծնված Յուրա Մ.-ին և 1948 թ. ծնված Սարգիս Ա.-ին:

Յուրա Մ.-ն խոստովանել է, որ այս տարվա  սեպտեմբերի սկզբներին Արգել գյուղի գերեզմանատան գերեզմաններից մեկից գողացել է այլումինե մոմակալներ, իսկ հոկտեմբերի 24-ին` Սարգիս Ա.-ի հետ մի քաղաքացու տնակի վրայից՝ այլումինե թիթեղներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ`կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply