Նախկին փեսան կողոպտել է զոքանչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2010 12:06

Երեկ կեսօրից հետո` ժամը 14.20-ին, 1961 թ. ծնված Մարուս Դ.-ն դիմել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ նախորդ օրը` հոկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, նախկին փեսան` 1979 թ. ծնված Հայկ Մ.-ն, Վեդի տանող ճանապարհին հանդիպելով իրեն, բացահայտ  հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հաղորդում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply