Մարսի գաղութացումը արդեն ֆանտաստիկա չէ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 11:42
Ռեյ Բրեդբերիի ուտոպիան իրականություն է դառնում: Եվս 20 տարի և Մարսի վրա ի հայտ կգան Երկիր մոլորակի բնակիչների առաջին գաղութները: Այս կարծիքն ունեն Էյմսի անվան ամերիկյան հետազոտական կենտրոնի գիտնականնները:ՆԱՍԱ-ի հովանու ներքո` նրանք մշակում են նախագիծ`«Հարյուրամյա տիեզերանավ» անվամբ: Նրանց ծրագրով`Մարսի վրա տիեզերագնաց-կամավորների առաջին զորէջքը իրականություն կդառնա 2030 թվականին: Նախագծի հեղինակ`պրոֆեսոր Հովարդ Մակքերդին ասել է.«Նրանք ոչ միայն մոլորակը կընտելացնեն բնակության համար, այլ կսկսեն այն փոխակերպել: Գլխավոր խնդիրը Մարսի մթնոլորտում կյանքի համար անհրաժեշտ գազ կուտակելն է: Այն կարեի է հավաքել ցածրության վրա և խոր ունեղ ձորակներում`կանիոններում: Աստիճանաբար մոլորակը մթնոլորտ և կլիմայական պայմաններ կունենա, որոնք հատուկ են երկրին»:
Այս հավակնոտ նախագծի մշակումը դեռևս ավարտված չէ:Գիտնականները դեռ պետք է լուծեն տեխնիկական և ֆինանսական խնդիրներ: Առաքելության նվազագույն արժեքը 10 միլիարդ դոլար է: ԱՄՆ-ի իշխանությունները դեռ պատրաստ չեն այս ծախսը հոգալու և դեռևս կարողունակ են փոքր- ինչ հատկացումների`հետազոտությունների համար: Սակայն գիտնականները պատրաստ են դիմել մասնավոր ձեռներեցներին և հնարավոր է`սովորական քաղաքացիներին:Գիտնականների կարծիքով` առաջին հայտնագործողի բնազդը մարդու արյան մեջ է. միգուցե մարսյան ժամանակագրությունը ևս դառնա իրականություն:






Facebook
Tweet This
Email This Post
