Քննարկվել են Ղարաբաղի և եվրոպական հանրության միջև կապերի ընդլայնման հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2010 11:05

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրն Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ եվրոպական հանրության միջեւ կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության եւ բազմաուղղվածության սկզբունքների վրա, եւ այս համատեքստում ԼՂՀ-ն շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի եւ այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:

Երկուստեք նշվել է Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
Հյուրերը բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ՝ այն համարելով կարեւոր ողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Աշոտ Ղուլյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արա Բաբլոյանը:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply