Լա Մանշում միմյանց են բախվել Ռուսական լցանավը և ֆրանսիական տրաուլերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2010 10:58

Լա Մանշում հինգշաբթի բախվել են ֆրանսիական` Cap Frehel տրաուլերը և ռուսական Krasnodar լցանավը: Ռուսական ԶԼՄ-ները ծանուցում են, որ տուժել է 1 մարդ:  Նույն աղբյուրի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Գերնսիի և Պլիմուտի մերձակայքում: Բախման հետևանքով ֆրանսիական նավը վնասվել է, որսորդներից մեկը վիրավորվել է: Ֆրանսիական տրաուլերը   շարունակում է իր ուղերթը և ջանում է հասնել Սենտ Մալո, ռուսական  լցանավը ևս  շարունակում է իր երթուղին`իր կայանելու տեղը հասնելու համար:

Դիտվել է 18558 անգամ:
Print Friendly

Leave a Reply