ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանի պատասխանը “Պանորամա.ամ” լրատվական կայքի հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 29, 2010 8:48

Հարց. Թուրքիայի “Հզոր Թուրքիա” կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այդ կուսակցության ղեկավարությունը ցանկանում է այցելել Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ արտգործնախարարի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այդ նախաձեռնությանը:

Պատասխան. Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ իրագործմանը:


Դիտվել է 1940 անգամ:
Print Friendly

Leave a Reply