«Որոգայթի» Գոքորը մատանի էր նվիրել Աննային. «Իրար հետ կյանք ենք ստեղծելու, եւ մեզ կարող է բաժանել միայն մահը»

Շաբաթվա լուր | | July 19, 2009 12:16

Գեղամն ու Աննան լուսանկարվել են նկարահանման ընդմիջմանը

Գեղամն ու Աննան լուսանկարվել են նկարահանման ընդմիջմանը

Աննան շոկի մեջ էր, երբ իմացավ դերասան Գեղամ Խանդիլյանի` «Որոգայթի» Գոքորի մահը, որից չորս ամիս առաջ մատանի էր նվեր ստացել որպես նվեր և ամուսնության առաջարկ: Ողբերգությունից երկու շաբաթ անց 23-ամյա, կանադահայ Աննա Սարգսյանը «Անկախին» տրամադրեց իր և Գեղամի հեռախոսային խոսակցությունները, որոնք վկայում են նրանց միջև եղած սիրային ջերմ կապի մասին: 6 րոպե 57 վայրկյան շարունակվող խոսակցությունը սկսվում է Աննայի ձայնով:

«Մեզ մոտ առավոտվա ժամը 7-ն է: Ինձ հաճելի է, որ առաջինը քո ձայնն եմ լսում»: Գոքոր. «Կներես, կյա՜նքս, որ էս ժամին եմ արթնացնում, սրանից հետո ուշ կարթնացնեմ:

Պատկերացնում ես` ինչքան եմ սպասում, որ գաս, տեսնվենք»: Աննա. «Ասա՜, առանց խնդրելու, ես կյանքս էլ կտամ քեզ, առանց խնդրելու»: Աննան խնդրում է, որ իրեն Գոքորը կյանքում երբեք չմոռանա, քանի որ այդ քայլով իրեն ցավ կպատճառի, իսկ Գոքորը Աննային հորդորում է երբեք դրա մասին չմտածել. «Դո՜ւ, ընդհանրապես չմտածես դրա մասին, իմ ծնողը, քուրս, հարազատներս գիտեն քո մասին, որ դու կաս, ես պատրաստվում եմ ամուսնության, արի տենց բանի մասին երբեք մի՜ խոսա: Հիշի՜ր, որ դրան վերջ չի լինելու, սա սկիզբն է, որը վերջ չունի: Սրա վերջը կլինի էն, որ մենք հրաժեշտ կտանք էս կյանքին, «խոռոշո», աղջի՜կս, էլ երբեք դրա մասին մի՜ խոսա: Ես կամ, դու իմն ես, մենք իրար հետ ենք կյանք կապելու»: Գեղամի մահից հետո նա անընդհատ միացնում է այս ձայնագրությունը:

23-ամյա կանադահայ Աննա Սարգսյանը ծնվել է Երևանում, 20 տարի առաջ ծնողների հետ մեկնել Հայաստանից, ապրել են նաև Չեխիայում: Այժմ սովորում է Կանադայի MC GILL համալսարանի իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսում: Աննան ասում է, որ Գոքորին սիրահարվել է «Շանթով» հեռարձակվող այս տարվա Նոր Տարվա հանդիսությունը դիտելիս.

d5a1d5b6d5b6d5a1d5b6-d5a7d5ac-d5b8d680d5b8d5a3d5a1d5b5d5a9-d5b9d5ab-d5b6d5a1d5b5d5b8d682d5b4

Աննան էլ Որոգայթ չի նայում

«Ես առաջ մենակ նայում էի էդ մաֆիայի մասը, ուշադրություն չէի դարձնում, թե ովքեր են խաղում, –պատմում է Աննան, և մեկ էլ Նոր Տարվա համերգին մամային ասում եմ, մա՜մ, նայի Գոքորն էլ է էնտեղ, ինչ սիրուն ժպիտ ունի: Ու սկսում եմ հետաքրքրվել նրանով, ինտերետով փնտրում եմ լուսանկարներ, ամուսնացած է, թե ոչ: Հետո մենք գործերով Հայաստան պիտի գայինք և վերջին րոպեին ես էլ կարողացա մամայի հետ գալ Հայաստան: Օդանավ նստելիս մի խնդրանք ունեի. «Մա՜մ, որ գնանք ինձ կտանես հանդիպեմ Գոքորի հետ»:

Առաջին անգամ Գոքորն ու Աննան հանդիպում եմ փետրվարի 9-ին` Որոգայթի նկարահանման ժամանակ: Հանդիպումը կազմակերպում է պապիկը, ով եղել է թատերական ինստիտուտի պահակը` շնորհիվ իր անձնական կապերի շնորհիվ: ««Որոգայթի» մենեջերը զանգահարում է ու ասում, թե որ ժամին պիտի որտեղ ներկայանամ, –հիշում է Աննան, –և ինչոր բարում հանդիպեցինք` Պոլիտեխնիկի կողմերում: Անգամ նկարահանմանը մասնակցեցի: Սկզբից շատ ամաչում էի: Ես գնացի նստեցի կողքին: Գեղամը հարցեր սկսեց տալ` որտեղից եմ, անունս ինչ է: Պահ եկավ, որ ականջիս շշնջաց` կարծես ես քեզ արդեն սիրեցի: Ես չհավատացի ու ընթացք չտվեցի: Նկարահանումն ավարտվելուց հետո համարս ուզեց, որ մինչ գնալս նորից հանդիպենք»:

Աննան ասում է, որ երկու անգամ էլ են հանդիպում ու քաղաքով շրջում, իսկ վերջին անգամ Գեղամից մատանի է նվեր ստանում: «Մեկնելուց առաջ մենք հանդիպեցինք, ինքն ասաց, որ ինձ համար նվեր ունի, ես զարմացա և ասացի, որ դրա կարիքը չկա: Նա մատանի նվիրեց: Նա ասաց, որ սա մեր սիրո նվերն է` ընկերության սկիզբը»: Աննան վերադառնում է, և նրանց շփումը շարունակվում է 4 ամիս հեռախոսով: Այս ամառ Աննան Գեղամին անակնկալ է մատուցել Հայաստան գալուց ընդամենը երկու օր առաջ տեղեկացնելով, որ գալիս է:

Ասում է, որ Գեղամը «սյուրպրիզի» համար շատ է ուրախացել: «Եկավ օդանավակայան և մեզ դիամավորեց: Ամբողջ ճանապարհին ասում էր, որ շատ ուրախ է: Առավոտյան զանգահարեց և եկավ մեր տուն: Մեկ շաբաթ անց մեր տուն եկան իր մայրը, քույրը:

Միշտ պատմել էր, որ խորոված լավ է պատրաստում: Բայց էս անգամ մի քիչ լավ չստացվեց, ու անընդհատ կրկնում էր, որ էս ինչ բան ա, լավ չեղավ մի քիչ: Մի քանի օր հետո նորից եկավ մեր տուն ու մամային, պապիկին ասաց, որ ուզում է խոսք կապ անել, իսկ ամուսնությունը Գեղամը ցանկանում էր Ամերիկայում կազմակերպել:

«Մաման ու պապին դեմ էին ու ցանկանում էին ավելի մոտիկից ծանոթանալ, բայց բոլորը սկսել էին սիրել նրան: Նշանդրեքի շորեր էի բերել, հիմա անընդհատ ասում եմ, որ իզուր բերեցի: Միշտ բացում եմ դարակս ու նայում եմ այդ շորերին: Շատ ջերմ էր խոսում, Կանադա զանգելուց բոլորին բարևում էր, երեխասեր էր, շուն էր շատ սիրում: Կարող է մենք վիճեինք, բայց երեք րոպե հետո նորից զանգում էինք իրար», –վերհիշում է Աննան ու պատմում, որ այլևս Որոգայթ չի նայում. «Մեծ կորուստ էր ինձ համար: Միշտ մտածում եմ, որ հեսա կարող ա զանգի, հենց զանգում են` կարծում եմ` ինքն ա»: «Չեմ կարողանում պատկերացնել բացի Գեղամից իմ կայնքում ուրիշ տղամարդ: Դեպքից երեք ժամ առաջ խոսել էինք իրար հետ: Դրանից մի քանի օր առաջ իր մեքենան` Լեքսուսը, խփել էր, այդ պատճառով չէինք կարողանում հանդիպել: Այդ օրը ջերմ խոսեցինք: Բայց զգացի, որ ջղային էր: Նա կարճատև հանդիպման ամեն մանրամասը հիշում է. «Երբ մեր տուն էր գալիս, երեխաները դուրս էին գալիս ու սպասում, որ նրան տեսնեն: Երեխաներին խոսեցնում էր, մի երեխա քաչալացել էր, ասեց` «ճըպլ, ինչ էս ճպլացել»:

Աննան հպարտությամբ ցույց է տալիս Գեղամի նվիրած մատանին

Աննան հպարտությամբ ցույց է տալիս Գեղամի նվիրած մատանին

Դիտվել է 4365 անգամ:
Print Friendly

Leave a Reply