Բեռլուսկոնիի հերթական սեքսսկանդալային պատմությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 16:00

Իտալիայի 74-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է սեքս- սկանդալային պատմության մեջ: Այս անգամ  Մարոկկոյից 18-ամյա մոդելը հայտարարել է, որ քաղաքական գործիչը իրեն առձեռն գումար է տվել` գիշերը համատեղ անցկացնելու համար:  Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը: Ռուբի անունը կրող աղջիկը Իտալիա է եկել մոդել, կամ հեռուստահաղորդավարուհի դառնալու նպատակով:Այս ոլորտ սպրդելու նպատակով նա անցյալ տարվա  և այս գարնան ընթացքում մասնակցել է  Սիլվիո Բեռլուսկոնիի կազմակերպած երեկոներին: Երբ աղջկան վարձակալած տնից դուրս են վռնդում` պարզվում է, որ Նա Իտալիայում բնակվելու թույլտվություն չունի: Այդ ժամանակ նա  օգտագործում է կարևոր փաստարկը. պատմում է վարչապետի հետ իր ինտիմ կապերի մասին: Դատախազությունը գործի առնչությամբ գործ է հարուցել: Մարմնավաճառությունը արգելված չէ Իտալիայի օրենսդրությամբ, բացի այդ` վարչապետի անունը չի ընդգծվում որպես կասկածյալ: Սա Բեռլուսկոնիի սեքսսկանդալային առաջին պատմությունը չէ:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply