Ալբաներենով առաջին Ղուրանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 15:02

Ալբաներենով առաջին Ղուրանի հրատարակության նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:  Այս աշխատանքն իրականացվել է լիբիական կոմերցիոն` AMAI կազմակերպության և Ալբանիայի իսլամական մտքի և քաղաքակրթության կենտրոնի համատեղ ջանքերով: Այս 2 կազմակերպությունները նախատեսում են նաև համատեղ հրատարակել գիրք` մահմեդականության հիմունքների և սկզբունքների մասին: Տեղեկացնենք, որ Ալբանիայում մահմեդականները կազմում են երկրի բնակչության 70 տոկոսը, իսկ հարևան` Կոսովոյում ապրող ալբանացիների  95 տոկոսն է մահմեդական: AMAI-ը բացի գրքերի հրատարակություններից և Ղուրանի ընթերցումների մրցույթից` զբաղվում է մզկիթների և մահմեդական կենտրոնների շինարարության հարցերով` ողջ աշխարհում:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply