«Փյունիկ»-«Դինամո» զույգի հաղթողի հնարավոր մրցակիցները հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 18, 2009 21:03ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի մրցաշարում Երևանի
«Փյունիկ» – Զագրեբի «Դինամո» զույգի հաղթողը կմրցի «Զալցբուրգ» (Ավստրիա)-«Բոհեմիան» (Իռլանդիա) զույգի հաջողակ թիմի հետ: Դա պարզվեց Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած վիճակահանությամբ:
Այս թիմերի որակավորման 2-րդ փուլի մրցաշարի երևանյան խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 0:0 հաշիվը: Իսկ պատասխան հանդիպումն անցկացվելու է հուլիսի 21-ին Խորվաթիայում:
Ավստրիայում կայացած մյուս զույգի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղն ավարտվել էր 1:1:






Facebook
Tweet This
Email This Post
