Արկտիկայում առաջին մինարեթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 14:49

Կանադայի մահմեդականները Արկտիկայի Ինուվիկ քաղաքում  առաջին մինարեթն են տեղադրել: Agence France-Presse-ի տեղեկատվությամբ`արկտիկական առաջին մզկիթը գտնվում է բևեռից 200 կմ հեռավորության վրա: Տեղեկացվում է, որ թե մզկիթը, թե մինարեթը կառուցվել են Ինուվիկից 4 հազար կմ հեռավորության վրա և մաս- մաս  են  տեղ հասել: Մզկիթը կառուցվել է տեղի հոգևոր համայնքի նախաձեռնությամբ: Այս մահմեդականները Կանադա են ներգաղթել Եգիպտոսից, Լիբանանից և Սուդանից: Շինությունը կիրառվելու է նաև որպես մահմեդական մշակութային կենտրոն: Ինուվիկում բնակվում է 4 հազար մարդ, որոնցից 80 –ն են միայն մահմեդականներ :

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply