Անգլիայում «Մուհամեդները» ավելի մեծ թիվ են կազմում, քան` «Ջեքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 14:34

«Մուհամմեդը» դարձել է տարածված անուն Մեծ Բրիտանիայում: Վիճակագրության տվյալներով` 2009 թվականին 7549 նորածին ստացել  է այդ անունը` զանազան տարբերակներով` Մուհամմադ, Մոհամմադ, Մոհամմեդ և այլն:Իսկ Միդլենդի արևմուտքում «Մոհամմեդ» անունը ամուր իր դիրքերն է զբաղեցրել: Մինչ 2008 թվականը ներառյալ` Անգլիայում նորածինների շրջանում առաջին տեղը զբաղեցնում էր Ջեք անունը, իսկ այժմ այդ անունը տեղափոխվել է երրորդ տեղ« Երկրորդ տեղում «Օլիվեր» անունն է: Այս անունը կրում է 7364 տղա: Միացյալ Թագավորությունում անցյալ տարի լույս աշխարհ է եկել 706248 մանկիկ: Պարզ թվաբանական հաշվարկով` «Մոհամեդները» 2009 թվականին կազմում էին նորածինների 1 տոկոսը:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply