Քույր և Եղբայր` չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 28, 2010 14:01
Երևանի «Հրազդան» մարզական համալիրում կայացած բադմինտոնի Հայաստանի առաջնությունում, անհատական պայքարում կանանց և տղամարդկանց մրցաշարերում մեր երկրի չեմպիոններ դարձան Լիլիթ և Գուրգեն Պողոսյանները: Նրանք քույր և եղբայր են, բադմինտոնի Հայաստանի ֆեեդրացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանի զավակները: Լիլիթը եզրափակչում 2:1 հաշվով հաղթեց Մելինե Քոչարյանին, իսկ Գուրգեն Պողոսյանը վճռական հանդիպումում 2:0 հաշվով առավելության հասավ Հրաչյա Մնացականյանի նկատմամբ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 26 մարզիկ, իսկ կանանց մրցաշարում ուժերը փորձեց 25 մարզուհի: Նրանք ներկայացնում էին Երևանը, Արցախը, Տավուշի մարզը:






Facebook
Tweet This
Email This Post
