Մասնակիցների թիվը նկատելիորեն նվազել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հոկտեմբերի 28, 2010 13:47

Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում այսօր մեկնարկեց սեղանի թենիսի միջազգային 5-րդ մրցաշարը: Ստուգատեսին մասնակցում են Հայաստանի, Արցախից, Իրանի և Լիբանանի 8 տասնյակ մարզիկներ:Այդուհանդերձ, անցյալ տարվա համեմատությամբ մասնակիցների թիվը նկատելիորեն նվազել է: Մրցաշարի կազմակերպիչներն են` ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեն և ԼՂՀ սեղանի թենիսի ֆեդերացիան: Մրցաշարը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: Աչքի ընկնողներին մեդալներից, դիպլոմներից բացի, կհանձնվեն նաև դրամական պարգևներ:

Դիտվել է 831 անգամ:

Leave a Reply