Ահմադինեջադը և Մորալեսը ֆուտբոլ խաղացին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 13:29

Իրանի և Բոլիվիայի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադը և Էվո Մորալեսը մասնակցել են  Ֆուտբոլի ընկերական մինի խաղին: Նրանց հակառակորդները ֆուտբոլիստներ էին և մարզիչներ: Նախագահները խաղացել են նույն թիմում, և յուրաքանչյուրը 1-ական գոլ է խփել: Հանդիպումը ավարտվել է 4-4 հաշվով: Իսկ տուգանային հարվածներից հետո հաղթել է նախագահական թիմը: Ըստ որում վճռորոշ գոլը խփել է Իրանի նախագահը: Ընկերական խաղը նախատեսված էր Էվո Մորալեսի` Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, քանի որ քաղաքական գործիչը ֆուտբոլի մեծ երկրպագու է:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply