Արման Փաշիկյանը շախմատի Մարտունիի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 18, 2009 16:00

sevanlogo_1330408_535239Մարտունիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն Արման Փաշիկյանն է: Երևանցի գրոսմայստերը 8 տուրից վաստակել է 6 միավոր: Նա չի կրել ոչ մի պարտություն:

Արմանը տարել է 4 հաղթանակ և նույնքան պարտիա էլ ավարտել ոչ-ոքի: Երկրորդ տեղում է հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշը` 5,5 միավոր: Նրանից կես «քայլով» ետ է մնում վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply