Կրթաթոշակի մրցույթ`պետական և մասնավոր բուհերի ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2010 13:10

«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին»  ակցիայի շրջանակներում  «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ»-ը հայտարարում է ուսանողական անվանական միանվագ կրթաթոշակների մրցույթ:

Ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը, ինչպես նաև՝ հետագայում դիտարկելու այդ ուսանողների ներգրավման հնարավորությունը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ:

Հայտերի դիտարկումը կիրականացվի բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ խմբի կողմից և ըստ հետևյալ առաջնահերթ չափանիշների` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև Հայտաձևի վրա կառուցված միավորային գնահատման համակարգի հիման վրա:

Ներկայացված հայտերից կընտրվեն լավագույն 20 դիմումները: Մինչ վերջնական որոշման կայացումը, բանկն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմորդներին հրավիրել հարցազրույցի:

Մրցույթին կարող են դիմել ՀՀ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի ուսանողները (ՀՀ և արտասահմանյան քաղաքացիներ)`

  • Բակալավրիատի II-IV (կամ առկայության դեպքում` հինգերորդ) կուրսում (պետ. պատվեր կամ վճարովի հիմունքով) սովորող ուսանողները, ովքեր ունեն բացառապես գերազանց կամ առավելագույնը երկու ոչ գերազանց գնահատականներ:
  • Մագիստրատուրայի I-II կուրսի (պետ. պատվեր և վճարովի հիմունքով) սովորող ուսանողներ, ովքեր ունեն բացառապես գերազանց կամ առավելագույնը երկու ոչ գերազանց գնահատականներ:
  • Ասպիրանտուրայում սովորող ուսանողներ, ամբիոնի հայցորդներ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. Լրացված հայտաձևը, որը կարելի է բեռնել  http://www.areximbank.am/student.doc հասցեից
  2. ստուգման գրքույկի կամ դիպլոմ(ների) (այդ թվում նաև ներդիրների) սքան արված տարբերակները: Բակալավրիատում սովորող ուսանողները ներկայացնում են Ստուգման գրքույկի սքան արված տարբերակը, իսկ մագիստրատուրայում սովորողները՝ բակալավրի աստիճանի դիպլոմի (այդ թվում նաև ներդիրի), ինչպես նաև առկա Ստուգման գրքույկի սքան արված տարբերակները:
  3. լրացուցիչ այլ վկայականներ և դիպլոմներ (առկայության դեպքում),
  4. ինքնակենսագրական,
  5. երաշխավորագրեր (գիտական և/կամ աշխատանքային ղեկավարի, գործընկերոջ կողմից),
  6. անձնագրի սքան արված տարբերակը (այդ թվում գրանցման հասցեի էջը)
  7. այլ լրացուցիչ փաստաթղթեր (սքան արված), որոնք կարող են հավելյալ տեղեկություն հաղորդել դիմորդի ակադեմիական առաջադիմության (այդ թվում նաև տպագրված գիտ. աշխատանքները), հասարակական ակտիվության և սոցիալական կարգավիճակի մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը  2010թ. նոյեմբերի 15-ն է:

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 15-ին:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply