Ինդոնեզիայում աղետի է ենթարկվել փրկարարների ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 13:08

Ինդոնեզիայի Պապուա նահանգում աղետի է ենթարկվել ոչ մեծ ինքնաթիռը: Զոհվել է ինքնաթիռի նավակողում գտնվող 5 ոստիկան:  Ինքնաթիռը փորձում էր վթարային վայրէջք կատարել և հարվածել է ծառին: Իրավիճակը բարդացրել են եղանակի անբարենպաստ պայմանները: Ոստիկանները ուղևորվում էին Պապուա` տեղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով, ովքեր տուժել էին ջրհեղեղներից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ջրհեղեղներից այդ շրջանում զոհվեց 148 մարդ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply