Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2010 13:28

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեև մրսածության պատճառով բաց թողեց Ուկրաինայի գավաթի խաղարկության  1/8 եզրափակչի «Պոլտավայի» հետ խաղը, սակայն նրա թիմը վստահորեն հաղթեց 2:0 հաշվով և պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: «Շախտյորի» բժիշկ Արթուր Գլուշչենկոն չի երաշխավորել, որ  Մխիթարյանը կմասնակցի հոկտեմբերի 30-ին Ուկրաինայի առաջնության շրջանակում նախատեսված «Դնեպրի» հետ հանդիպմանը, սակայն վստահությունը մեծ է, որ հայ ֆուտբոլիստը լիովին կապաքինվի և խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 3-ին: Այդ օրը «Շախտյորը» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում ուժերն է չափելու Լոնդոնի «Արսենալի» հետ:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply