Արգենտինայի նախագահը այրիացավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 12:51

Արգենտինայի  նախկին նախագահ Նեստոր Կիշները սրտի նոպայից վախճանվել է չորեքշաբթի Էլ Կալաֆետ քաղաքում` 60 տարեկանում.պետության ներկայիս ղեկավար Քրիստինա Կիրշները այրի դարձավ:1 ամիս առաջ նա սրտի վիրահատություն է տարել, օրգանիզմը չի կարողացել դիմադրել: Նրա կինը այժմ զբաղեցնում է Արգենտինայի նախագահի պաշտոնը: Նեստոր Կառլոս Կիրշները Արգենտինայի  նախագահ էր 2003 թվականի մայիսից մինչև 2007 թվականի հոկտեմբերը ընկած ժամանակահատվածում: Նա նաև զբաղեցնում էր Հարավամերիկյան ազգերի միության քարտուղարի պաշտոնը: Կիրշները քիչ  հայտնի դեմք էր միջազգային ասպարեզում, սակայն զինվորական հաջողված բարեփոխումներով նա Արգենտինայի ժողովրդի վստահությունն էր վայելում:  Կնոջ նախագահ ընտրվելուց հետո նա ընտրվեց խորհրդարանի պատգամավոր` Բուենոս Այրես նահանգից:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply