Հաջողակը և ձախորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2010 12:54

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում շարունակվող տարբեր տարիքային խմբերի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի երկու տասնյակ ներկայացուցիչներից հաջող է խաղում Սամվել Տեր-Սահակյանը (նկարում): Մինչև 18 տարեկանների պայքարում նա 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և առաջին տեղում է: Մեր երկրի մյուս պատվիրակները մեղմ ասած` վատ են խաղում: Իսկ ամենաձախորդը մինչև 12 տարեկանների մրցաշարում 97-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Կարապետյանն է, ով ունի 3,5 միավոր:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply