48 ավտոպատահար և 10 զոհ` մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2010 12:33

Հոկտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել` մեկը:

Արձանագրված գողության 62 դեպքից բացահայտվել է 44-ը, մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից` 36-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության 10 դեպքից`   9-ը, իսկ ավազակային հարձակման մեկ և խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության  և ավազակային հարձակման մեկական, գողության, մարմնական վնասվածք հասցնելու չորսական և խարդախության երկու դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 59-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply