Ինչո՞ւ է ուրախ Մարադոնան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2010 11:53

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին սկզբունքային բոլոր խաղերի արդյունքները ճիշտ գուշակած  ութնոտնուկ Պաուլի սատկելը տարաբնույթ  խոսակցությունների տեղիք տվել: Տարբեր տեսակետներ են հայտնվում: Բայց, ինչ ասել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, վեր է ամեն սպասվածից: Նա հայտնել է, որ ուրախ է կատարվածի համար: Իսկ պատճառն այն է, որ ութնոտնուկն էր առաջինը գուշակել, որ Մարադոնայի գլխավորած Արգենտիայի հավաքականն աշխարհի առաջնությունում պարտվելու է Գերմանիայի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնի է, քառորդ եզրափակչի այդ խաղում Գերմանիայի ընտրանին տպավորիչ առավելության էր հասել 4:0 հաշվով:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply