Որդին ծեծելով սպանել է հորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2010 12:14

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Արտավազդ Մամիկոնյանն իր տանը մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1957 թ. ծնված Արտավազդ Մամիկոնյանի դիակը` դեմքի շրջանում այտուցված և սալջարդ վնասվածքներով:

Նրա հարազատները հայտնել են, որ Ա. Մամիկոնյանը մահացել է հոկտեմբերի 24-ի երեկոյան:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 24-ի գիշերը, հարևաններից մեկի տանը, վիճաբանության ժամանակ, Ա. Մամիկոնյանին ծեծի է ենթարկել որդին` նախկինում դատապարտված, 1981 թ. ծնված Սամվել Մամիկոնյանը:

Նույն օրը Ա. Մամիկոնյանն իր տանը գիտակցության չգալով` մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հաղորդում է, որ Սամվել Մամիկոնյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply