Հաիթիում խոլերայի զոհերի թիվը հասել է 290 մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 11:41

Հաիթիում խոլերայի զոհերի թիվը հասել է 292 մարդու. Իսկ վարակակիր է 4 հազար մարդ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գաբրիել Տիմոթեյը: Հիվանդությունից խիստ տուժած շրջաններում հիվանդանոց է այցելել 25 հազար մարդ: Մայրաքաղաք Պորտ օ Պրենսում իրավիճակը դեռևս հսկվում է, սակայն իշխանությունները ակնդետ հսկում են իրավիճակը վրանային ճամբարում, ուր հունվարյան ավերիչ երկրաշարժից հետո հայտնվել է 1,3 միլիոն մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով` խոլերայի համաճարակը դեռ իր գագաթնակետին չի հասել: Հիվանդության տարածումը կանխելու համար աշխատում են 30 հազար բժիշկ և  բժշկական անձնակազմի անդամներ: Կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում նաև միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները: Հաիթիի հարևան երկրներում` մասնավորապես`Դոմինիկյան Հանրապետությունում, հիվանդության դեպքեր չեն գրանցվել:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply