Տխուր ավանդույթը չխախտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2010 11:53

Նոյեմբերի 17-ը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարել է ընկերական հանդիպումների օր: Տարբեր երկրների ազգային ընտրանիները մրցելու են իրար հետ: Որպես կանոն, Հայաստանի ներկայացուցիչներն այդպիսի օրերին անգործության են մատնվում: Թվում էր, թե այս անգամ տխուր ավանդույթը կխախտվի և Հայաստանի հավաքականը նույնպես իր կարողությունները կփորցի: Համենայն դեպս, տարածվել էր, որ մեր երկրի ներկայացուցիչները խաղալու են  ոչ ուժեղ Եմենի հավաքականի հետ: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է, որ նպատակահարմար չէ, որ թիմը ներկայումս հանդիպում անցկացնի: Հիմնական պատճառն այն է, որ հայկական ակումբներում խաղացող Հայաստանի հավաքականի թեկնածուները հոգնած են, իսկ արտասահմանյան թիմերոմ հանդես եկող մեր լեգեոնականները չեն կարող միանալ ազգային ընտրանուն:

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply