Այս տարի 44 կգ-ով ավել թմրանյութ է առգրավվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2010 11:30

2010 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում կատարված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել է 72 կիլոգրամ 534 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 64.6 գրամ դեղահաբ, 16240 միլիլիտր պրեկուրսոր (քացախաթթվի անհիդրիդ). այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

2009 թ. նույն ժամանակահատվածում հայտնաբերվել  և առգրավվել է  28 կիլոգրամ 490 գրամ թմրամիջոց, 6.05 գրամ դեղահաբ և 2488 միլիլիտր պրեկուրսոր:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply