Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 311 մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 11:01

Արևմտյան Սումատրայի նահանգապետ Իրվան Պրաիտնոյի տեղեկատվությամբ`Սումատրա կղզում ցունամիների զոհերի թիվը հասել է 311 մարդու, 400 մարդ վիրավորվել է:Հսկայական ալիքները լույս երեքշաբթի գիշերը ծածկել են Մենտավեյ արշիպելագի մի քանի կղզիներ: Նա հավելել է, որ անհայտ կորել է 378 մարդ, 264 մարդ ծանր վիրավոր է, իսկ 140 –ը թեթև վնասվածքներ են ստացել: Փախստականների թիվը հասել է 4 հազարի.նրանք գտնվում են Հարավային Պագեյ և Հյուսիսային Պագեյ կղզիներում: Իսկ Մերապի հրաբուխի շրջանում տարհանվել է 36 հազար խաղաղ բնակիչ: Երկրի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդխոյոնոն ողբերգության հետ կապված` ընդհատել է Վիետնամ կատարած պաշտոնական այցը: Սարսափելի տեսարաններ են ցուցադրում Ինդոնեզիայի հեռուստաալիքների հեռարձակած տեսանյութերը:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply