Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանում է նախագահների եռակողմ հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2010 10:35

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Առաջինը՝ վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2–ին ընդունված հռչակագրի դրույթները։ Երկրորդը՝ ընդգծեցին, որ քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Երրորդը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։

Նաև նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ–ի գագաթնաժողովը:

Սա Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ յոթերորդ հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply