Համատեղ հայտարարություն` ընդունված Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2010 22:12

«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության Նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով եւ հանգամանալից քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Վերահաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, Նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքերի գործադրում` հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման համար: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների աճյունների վերադրձ, ինչպես նաեւ` առաջնորդվել այս մոտեցումներով նաեւ հետագայում` ելնելով այդ հարցերի բացառապես հումանիտար բյութից»:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply