ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 21:18
ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու և հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ:
Մինչ եռակողմ հանդիպումը, Նախագահ Սարգսյանն այցելել է Աստրախան քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի: Հանրապետության ղեկավարի հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ






Facebook
Tweet This
Email This Post
