Զանգվածային սպանությունների համար մեղադրել են Ղրղզստանի է նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիևին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 17:05

Ղրղզստանի դատախազությունը մեղադրել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիևին`2002 թվականին  Աքսի գյուղում խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու  համար: Աքսիի իրադարձությունների ժամանակ զոհվեց 6 մարդ: Բաքիևը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: 2002 թվականին ցուցարարները պահանջում էին դադարեցնել Ազիմբեկ Բեկնազարովի հետապնդումը, ով կամենում էր նախաձեռնել այդ ժամանակվա նախագահ Ասկար Ակաևի իմպիչմենտը` Չինաստանին տարածքային զիջումների համար:Կուրմանբեկ Բաքիևը այդ ժամանակ չկամեցավ իր վրա վերցնել կատարվածի պատասխանատվությունը և հարկադրված պաշտոնաթող եղավ: Աքսիի դեպքերի համար մեղադրանքներ ենհարուցվել հանրապետության նախկին  դատախազ Չուբակ Աբիշկաևի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Բոլոտ Ջանուզակովի և պաշտոնատար այլ անձանց նկատմամբ: Բացի այդ` դատարան է ուղարկվել 40 քրեական գործ` Կուրմանբեկ Բաքիևի ընտանիքի և մերձավորների տնտեսական և պաշտոնական չարաշահումների հետ կապված հանցագործությունների մասին: Դառնալով Ղրղզստանի նախագահ` Բաքիևը ոչ միայն հերքեց  կրակոցներին իր մասնակցությունը, այլ նաև մասնակցեց զոհերի հիշատակի ակցիաներին:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply