Հաստատվել է Առցանց համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննության ուղեցույցը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2010 16:23

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրել է Առցանց համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննության ուղեցույցը։ Ուղեցույցով սահմանվում է ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննության (փորձագետների կողմից այդ ծրագրերի գնահատում և կատարված աշխատանքների որակի վերահսկողություն) իրականացման գործընթացը` նպատակ ունենալով ապահովել դրամաշնորհային ծրագրերի մատչելիությունն ու հրապարակայնությունը։ Վերոնշյալ փաստաթուղթը հաստատվել է խորհրդի կողմից` մտքերի փոխանակման ընթացքում ներկայացված առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։

Օրակարգային հարցերի թվում քննարկվել ու ի գիտություն են ընդունվել մարզերում և համայնքներում տեղական մակարդակով իրականացվող երիտասարդական քաղաքականության խթանման ու երիտասարդության մասին օրենքի նախագծի քննարկումների կազմակերպման հարցերով զբաղվող, խորհրդի շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի զեկույցները։

Դիտվել է 1939 անգամ:
Print Friendly

Leave a Reply